ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

16.01.2018

Արավինդ Ադիգա

Արավինդ Ադիգան ծնվել է 1974 թ հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Թամիլանդ նահանգի Մադրաս քաղաքում: Ծնողները՝ Կ.Մադհավան և Ուշա Ադիգան 1990 թվականին գաղթում են Սիդնեյ՝ իրենց հետ տանելով դպրոցը նոր ավարտած Արավինդ Ադիգային:

29.10.2014

Գուննար Էկելյոֆ

Շվեդ մեծ բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, սկանդինավյան մոդեռնիզմի ականավոր գործիչ Գուննար Էկելյոֆը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 15-ին Ստոկհոլմում: Գուննարը ինը տարեկան էր, երբ կաթվածահարությունից մահանում է հայրը, ով բավականին հարուստ ու ճանաչված մարդ էր: Մոտ հինգ տարի հետո մայրը ամուսնանում է ուրիշի հետ, ինչի հետ չի համակերպվում արդեն պատանի Էկելյոֆը: Դրանից հետո նրան միշտ հետապնդել է աշխարհից մերժված լինելու և միայնության զգացումը: Այս ամենը` ինչպես խոստովանում է տարիներ անց պոետը, նախապայման է հանդիսանում նրա հոգևոր կյանքի ձևավորման համար: Արդեն երիտասարդ տարիքում սկսում է հետաքրքրվել արևելյան մշակույթով ու թաքնագիտությամբ, որն ավելի է խորանում,երբ սկսում է ուսումնասիրել միջնադարյան միստիկ-բանաստեղծ, սուֆիստ Իբն ալ-Արաբիի ստեղծագործությունները:

24.08.2014

Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ)

Սմբատ Սպարապետը (1208-1276 թթ.)՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։ Սմբատ Սպարապետը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում Ա (1226-1270թթ.) արքայի ավագ եղբայրը։ Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։Բազում հաղթական մարտեր է վարել՝ առաջնորդելով հայոց բանակը (Ռումի սուլթանության զորքերի դեմ՝ 1246 թ. Տարսոն քաղաքի մոտ, 1259 թ. Առակլի քաղաքի մոտ)։ Սմբատ Սպարապետի վարած մարտերից վերջինը տեղի է ունենում 1276 թ., երբ Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին ներխուժում են Կիլիկիա, վճռական ճակատամարտ է տեղի ունենում Մարաշի շրջանի Ջահան հովտի Սարվանդիքարի մոտակայքում։ Լարելով իր ուժերը՝ հայոց զորաբանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ այս մարտը ավարտվում է փայլուն հաղթանակով։ Սակայն այստեղ սպարապետը, վայր ընկնելով ձիուց, վնասվում է և, շուտով, կնքում իր մահկանացուն։

25.05.2014

Լյուբեն Կարավելով

Լյուբեն Կարավելովը (1837-1879 թվական), բուլղարական գրականության նշանավոր դեմքերից է: Սովորել է նախ բուլղարական, ապա հունական դպրոցում (2 տարի): Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է սովորելու Ադրիանապոլիս, խորապես ուսումնասիրել է ազգագրություն, ապա վերադարձել ծննդավայր` Կոպրիվշտիցա:

29.12.2013

Արիստակես Լաստիվերցի

11-րդ դարի հայ պատմիչ, աստվածաբան։ Պատմիչի կյանքի տարիները որոշվում են միայն մոտավորապես։ Իր աշխատության 3-րդ գլխում նա ներկայացնում է իրեն որպես 1022 թ. դեպքերի ականատես։ Ծագումով, հավանաբար, Արծնի մերձակայքից է: Վկա է եղել սելջուկ թուրքերի վայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել։ Արիստակես Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա. Սևանցու հանձնարարությամբ գրել է «Պատմություն» երկը, որտեղ ներկայացնում է 1001- 1072 թթ. վերաբերող պատմական իրադարձությունները։  Պատմությունն ավարտվել է 1072 թ. հետո (հեղինակը հիշում է Արփ-Արսլան սուլթանի (1068-1072) մահը), բայց 1087 թ. առաջ՝ Ուռհան (որ սելջուկները գրավեցին 1087 թ.) նա անվանում է բյուզանդական քաղաք։

28.10.2013

Ամենաֆրանսուհին` Ժորժ Սանդ

Ժորժ Սանդը (իսկական անունը` Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն), 19-րդ դարի ամենահայտնի ֆրանսիացի կին գրողներից մեկն է: Ծնվել է Փարիզում 1804 թ.-ին: Չորս տարեկան հասակում կորցնում է հորը և եղբորը ու մոր հետ տեղափոխվում է ապրելու տատիկի տուն: Քիչ ժամանակ անց մայրը լքում է նրանց` խոստանալով վերադառնալ, բայց չի կատարում խոստումը: Սա մեծ հարված էր Ժորժի համար, որը նա մոռացության է մատնում մոր մահից հետո:
Պատանեկության տարիներին նա 2 տարի ապրում է մենաստանում իր տատիկի հետ: 1821թ.-ին, երբ մահանում է նրա տատիկը, Ժորժը օրեր շարունակ կրկնում է միայն մի նախադասություն` «Դու կորցրեցիր քո լավագույն ընկերոջը»: Իր տատիկի մահը Ժորժ Սանդը այնքան ծանր է ապրում, որ հետագայում ասում է` «Իմ մի մասնիկը մահացավ նրա հետ միասին»:

17.08.2013

Հայոց տարեգիրներից` Մատթեոս Ուռհայեցի

Մատթեոս Ուռհայեցին հայ միջնադարյան տարեգիրների փայլուն դեմքերից է։ Ծնվել է 11-րդ դարի երկրորդ կեսին Ուռհա (Եդեսիա) քաղաքում, ուր և վախճանվել է 1138-1144 թթ. միջև, տարեց հասակում։ Նա ապրել և ստեղծագործել է դեպքերով ու դեմքերով հարուստ, պետությունների և ժողովուրդների կյանքում ճակատագրական նշանակություն ունեցած իրադարձությունների ժամանակաշրջանում։
Մատթեոս Ուռհա֊յեցու մասին մենք շատ քիչ բան գիտենք, այն էլ մի քանի ինքնակենսագրական տողերից, որ հանդիպում են նրա երկում։ Կարծիք է հայտնվել, որ նա կարող է զոհված լինել Հալեպի Զանգի ամիրայի կողմից 1144 թ. Ուռհայի գրավման ժամանակ։
Մատթեոս Ուռհայեցին վանական էր, աշխատությունը հիմնականում գրել է Ուռհա քաղաքում, կյանքի վերջին տարիներին եղել է նաև Քեսունում։ Իր երկասիրությունը, որ նա անվանում է «Ժամանակագրություն», սկսվում է 952 թ. և ավարտվում 1136-1137 թթ. դեպքերի նկարագրությամբ, բաժանվելով երեք մասի։ Առաջին մասն ընգրկում է 952-1051 թթ.