ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

25.05.2014

Լյուբեն Կարավելով

Լյուբեն Կարավելովը (1837-1879 թվական), բուլղարական գրականության նշանավոր դեմքերից է: Սովորել է նախ բուլղարական, ապա հունական դպրոցում (2 տարի): Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է սովորելու Ադրիանապոլիս, խորապես ուսումնասիրել է ազգագրություն, ապա վերադարձել ծննդավայր` Կոպրիվշտիցա:


1857—1866 թվականներին մեկնել է Մոսկվա` ընդունվել Մոսկվայի համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետ: 1860 թվականին ծանոթացել է բուլղար ազգայնական ուսանողների հետ, նրանց հետ միասին սկսել է հրատարակել տարբեր ամսագրեր: Այդ ընթացքում սկսել է գրել ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ հոդվածներ` բուլղարական ազգագրական թեմաներով: Կարավելովի առաջին երկերը լույս են տեսել ռուսերեն` («Բուլղար ավազակապետը»` 1860 թվական, «Բուլղարների ժողովրդական կենցաղի հուշարձաններ»` 1861 թվական):

1867 թվականին տեղափոխվել է Սերբիա, ապա` Ռումինիա:

1869 թվականին դարձել է Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի անդամ, 1872 թվականին` նախագահը:

Հրատարակել է «Ազատություն» (1869—1872 թվականներ) և «Անկախություն» (1873—1874 թվականներ) թերթերը։ Օսմանյան լծից ազգային ազատագրության միակ ուղին համարել է ժողովրդական հեղափոխությունը։

1873 թվականին, Վ. Լևսկու մահապատժից խորապես ցնցված, սկսել է զբաղվել սոսկ լուսավորչական գործունեությամբ։ Հրատարակել է «Գիտելիք» հանդեսը (1875 թվական)։
1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բուլղարիա է վերադարձել որպես ռուսական բանակի գլխավոր շտաբի թարգմանիչ, նվիրվել ու ողջունել է հայրենիքի ազատագրումը։

19-րդ դարի վերջին Կարավելովի մի շարք հայրենասիրական երկեր թարգմանվել են հայերեն (Բուլղար ավազակապետը»` 1887 թվական):

Комментариев нет:

Отправить комментарий