ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

16.01.2018

Արավինդ Ադիգա

Արավինդ Ադիգան ծնվել է 1974 թ հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Թամիլանդ նահանգի Մադրաս քաղաքում: Ծնողները՝ Կ.Մադհավան և Ուշա Ադիգան 1990 թվականին գաղթում են Սիդնեյ՝ իրենց հետ տանելով դպրոցը նոր ավարտած Արավինդ Ադիգային:




 Անգլիական գրականությանը ծանոթացել է Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանի քոլեջում, որտեղ նրա ուսուցիչն էր բրիտանական պատմաբան Սեյմոն Շամին: Քոլեջն ավարտում է 1997թ.-ին և շարունակում ուսումը Օքսֆորդի համալսարանի Մագդալինյան քոլեջում:

Իր կարիերայի սկզբում նա փորձաշրջան է անցնում «Ֆինանսիալ Թայմս»-ում, որպես լրագրող, այնուհետև աշխատում է «Մանի», «Ուոլլ Սթրիթ Ժուռնալ» և այլ հանդեսներում (օր՝ «Դը Սեքընդ Սիրքլ»-ում նա գրում է գրական համահավաք-հոդված Բուկերյան մրցանակակիր Պիտեր Քերիի «Օսկար և Լյուսինդա» սիրավեպի մասին):

Որպես «Թայմ» հանդեսի թղթակից երեք տարի աշխատում է Հարավային Ասիայի մի շարք երկրներում, ինչից հետո դառնում է նույն հանդեսի արտահաստիքային աշխատակից:

Լինելով ազատ գրաֆիկով աշխատող նա հաստատվում է Մումբայում, որտեղ և գրում է իր առաջին՝ «Սպիտակ վագր» վեպը:

Արավինդ Ադիգայի առաջին վեպը՝ «Սպիտակ վագր»-ը (հայերեն թարգմանեց Լիլիթ Հակոբյանը, տպագրվել է Ինքնագիր գրական հանդեսում) 2008-ին արժանցել է բուկերյան մրցանակի, որը նրան դարձրեց պատմության մեջ չորրորդ նորեկ-մրցանակակիրը,իսկ այդ  չորսից երկուսը հնդկական վեպեր են (մյուսը դրանից տասը տարի առաջ 1998-ին Առունդատի Ռոյի «Մանրուքների աստված»-ն է): «Սպիտակ վագրը» հնդիկ ծառայի նամակն է Չինաստանի վարչապետ Վեն Ջյաբաոյին(2003-2013), ներկայցնում է հնդկական հասարակությունում իշխող կարգերը՝ իրավազուրկ աշխատավորները անձնուրաց ծառայում են իշխող դասակարգին, ամեն հարց լուծվում է կաշառքով, իսկ քաղաքական կուսակցություններն էլ օգտագործելով աշխատավորներին իշխանության են հասնում միայն փող շինելու համար: Աշխատավորներին համեմատում է վանդակում իրար վրա լցված հավերի հետ, նրանք «հավի վանդակում» են, որից երբեք չեն փորձում դուրս պրծնել: Ելք չկա, ստորին կաստաներն ու չարքաշ աշխատավորները երբեք չեն հասնելու նորմալ կյանքի, լուծումը անհատական որոշումն է և հերոսը՝ Բալրամ Խալվային ի վերջո դուրս է պրծնում «հավի վանդակից» սպանելով իր տիրոջն ու նոր կյանք սկսում:


Այնուհետ լույս են տեսնում «Սպանությունից մինչև սպանություն» (2008թ. Հնդկաստան), «Աշտարակի վերջին մարդը» (2011թ.) և «Ընտրության օր» (2016թ.)  վեպերը:

Комментариев нет:

Отправить комментарий