ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

28.10.2013

Ամենաֆրանսուհին` Ժորժ Սանդ

Ժորժ Սանդը (իսկական անունը` Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն), 19-րդ դարի ամենահայտնի ֆրանսիացի կին գրողներից մեկն է: Ծնվել է Փարիզում 1804 թ.-ին: Չորս տարեկան հասակում կորցնում է հորը և եղբորը ու մոր հետ տեղափոխվում է ապրելու տատիկի տուն: Քիչ ժամանակ անց մայրը լքում է նրանց` խոստանալով վերադառնալ, բայց չի կատարում խոստումը: Սա մեծ հարված էր Ժորժի համար, որը նա մոռացության է մատնում մոր մահից հետո:
Պատանեկության տարիներին նա 2 տարի ապրում է մենաստանում իր տատիկի հետ: 1821թ.-ին, երբ մահանում է նրա տատիկը, Ժորժը օրեր շարունակ կրկնում է միայն մի նախադասություն` «Դու կորցրեցիր քո լավագույն ընկերոջը»: Իր տատիկի մահը Ժորժ Սանդը այնքան ծանր է ապրում, որ հետագայում ասում է` «Իմ մի մասնիկը մահացավ նրա հետ միասին»:

17 տարեկան հասակում նա ամուսնանում է իրենից տարիքով մեծ Քասիմիր Դուդևանտի հետ: Նրանց հարաբերությունները հիմնվում են ոչ թե փոխադարձ սիրո, այլ  Դուդևանտի հասարակության մեջ բարձր դիրք գրավելու հանգամանքի վրա: Ամուսնանալով նա հայտարարում է.
-Ես կարող եմ դեռ սիրել և ազատ կսիրեմ նրան, ում ուզում եմ:
Շուտով ծնվում է նրանց առաջնեկը` Մորիսը:
Որոշ ժամանակ անց Ժորժը սիրահարվում է մի երիտասարդ ուսանողի` Ջուլես Սանդիաին: Վերջինս պատուհանով գաղտնի մտնում էր Ժորժի՝ երրորդ հարկում գտնվող ննջարան, երբ քնած էր նրա երեխան և ամուսինը: Շուտով նրա ամուսնությունը սկսում է հիշեցնել քաոս` խաբեություն, հիասթափություն, ստորացում: Ամուսնությանը դրվում է վերջակետ 1836 թ.-ին: Սակայն մինչև այդ ծնվում է նրա աղջիկը` Սոլանժը:
1831 թ-ից նա սկսում է գրական գործունեությունը: Շուտով Ժորժ Սանդ անունը դառնում է հայտնի: «Լեյլա»` ահա նրա առաջին ստեղծագործությունը: 1836 թ-ին նա գրում է «Վենետիկյան սիրո պատմությունը», «Նա և նա»՝ նվիրելով այն Ալֆրեդ Մյուսեին և իրենց սիրո բուռն պատմությանը: Երբ 40 տարեկան էր, լույս են տեսնում «Կոնսուելո», «Անկախության հասունացումը», «Ինդիանա» ստեղծագործությունները:
Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում է նաև «Իմ կյանքի պատմությունը» (1855թ.),«Ինտիմ օրագիր» (1834թ.), «Միայնության ամրոցը» (1851թ.):
Մեռնելուց առաջ Սանդը գրում է այս տողերը`  «Մահը մեր էությունն է: Դրա ավարտն այնպիսին է, ինչպիսի սնունդ դրա համար դարձել է մեր կյանքը»:
Ժորժը մահանում է1876թ.-ի հունիսի 8-ին:


Նկարը` Է. Շահինի

Комментариев нет:

Отправить комментарий