ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

Հոդվածներ




Տարբեր ժամանակներում,տարբեր ազգերի մեջ եղել են մարդիկ,որոնք լինելով ուսյալ,խելացի,գիտակից անձինք մի գլուխ բարձր են կանգնած եղել իրենց շրջապատից և իրենց գիտելիքները,միտքը,խելքը և ժամանակը դրել են ի սպաս իրենց ժողովրդին` առաջնորդելով տարբեր բնագավառներում: Սրանք եղել են
փիլիսոփաներ,գրողներ,մաթեմաթիկոսներ,ֆիզիկոսներ,աստղագետներ,նկարիչներ և այլն:Իրենց հայտնագործությունների,ստեղծագործությունների,ու իրենց բացառիկ ունակությունների շնորհիվ նրանք ներկայացել են աշխարհին` իրենց հետ ներկայացնելով այն ազգի մշակույթը,որից սերվել և որի շրջապատում դաստիարակվել են:
Հայ ժողովրդի պատմության մեջ քիչ չեն նմանատիպ մարդիկ: Անցյալի անվանի մտավորականների միայն անունները թվելու համար հատորներ են պետք: Սակայն այսօր մենք հայտնվել ենք փակուղու,կամ ավելի ճիշտ կլինի ասել հոգևոր ճգնաժամի մեջ: սա լուրջ պրոբլեմ է,սակայն դեռևս ոչ ոքի չի մտահոգում: Պատմության էջերում շատ չխորանալու համար նայենք սրանից 30-40տարի հետ:
1970-1980-ական թվականներին արտասահմանում եթե հայ մարդուն (երիտասարդ,կամ տարեց) հարցնեին թե`
- Կա՞ ժամանակակից հայ գրող,նկարիչ կամ մտավորական Հայաստանում:
Պատասխանը կլիներ հպարտ ու անհապաղ`
- Իհարկե,Սևակը,Սահյանը,Մինասը,Շիրազը և այլոք:
Այսօր ի՞նչ կպատասխանի հայը նմանատիպ հարցին: Համոզված եմ 100-ից միայն մի հոգի կտա ինչ-որ գրողի,նկարչի կամ մեկ ուրիշ բնագավառի մտածողի անուն,այն էլ երևի իր բարեկամը կլինի:
Հարց է առաջանում` վերացա՞վ մեր գիտական-ստեղծագործական գենը,եթե ոչ` ապա ու՞ր է մեր մտավորականը:
Շատերը պատճառաբանում են թե` երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են մարդկանց ստիպում թողնել մտավոր աշխատանքը և զբաղվել հացի խնդիր լուծելով: Ներեցե՛ք, այդ որ մտավորականն է ապահովված ժամանակներում ապրե՞լ: Նրանք ստեղծագործել են մի կողմ դնելով նյութականը և հաճախ իրենց վախճանը գտել ծայրահեղ աղքատության մեջ:
Գրողների միություն ունենք, թափ տվեք այդ միությունը` քա՞նի գրող կընկնի միջից,կամ գիտությունների ակադեմիան, դժվարանում եմ պատասխանել:
Կան իհարկե մարդիկ,որոնք փորձում են ինչ-որ բան անել,ստեղծագործում են իրենց սուղ վիճակում,չնայած որ բյուջեից դրամահոսքը գնում է միություններ ու ակադեմիաներ ու հանգրվան գտնում մի քանիսի դրամապանակներում: Ու ամենից շատ տուժվում է երիտասարդ ստեղծագործողը` ով չունենալով որևէ աշխատանք փորձում է ծնողների օգնությամբ գիրք տպել,կամ նկարների ցուցահանդեսի մասնակցել: Երևի թե կարիք կա գրական կամ նկարչական շոուբիզնես ստեղծել` չնայած վախ կա,որ երգիչները երգելը կթողեն ու կսկսեն նկարել կամ հատորյակներ տպել:
Խորենացին կարծես այս օրերի համար է գրել` <<Ողբամ զ'քեզ Հայոց աշխարհ...>>:
Հուսա՛նք, հուսանք, որ մի գեղեցիկ օր խելքի կգան այս անմիտները ու այդ օրը            ուշացած չի լինի:
Կեցցե՛ մեր երիտասարդը,որ չի կոտրվելու ու ինքնուրույն ստեղծագործեու է իր բնօրրանում` վաղվա լույսին հասնելու մտադրությամբ:



ԱրԷ

Комментариев нет:

Отправить комментарий