Անցյալի անխոս վկաներ,
Ես ձեզ վաղուց հյուր չեմ
եկել,
Ես ձեր կարոտն առած ինձ
հետ
Շրջել եմ բյուր
ճանապարհներ:
Ու ձեր անխո՛ս
Եվ քարեղե՛ն,
Հպա՛րտ ու հե՛գ հայացքի դեմ
Կանգնել եմ ես, որպես
որդին ձեր անառակ:
Գլուխս կախ,
Սիրտ կանգնեցնող
ակնածանքով,
Հայցում եմ ձեր ներումն
անխոս,
Որ քարեղեն հուշարձանի
Նախատինքով լի հայացքից,
Ես ետ դառնամ արդեն
ներված՝
Գլուխս վեր,
Հպարտ ու վեհ…
ԱրԷ
Комментариев нет:
Отправить комментарий