ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...
Показаны сообщения с ярлыком Շիլլեր Յոհան Ֆրիդրիխ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շիլլեր Յոհան Ֆրիդրիխ. Показать все сообщения

30.05.2012

Արտասահմանյան գրողներ. Շիլլեր Յոհան Ֆրիդրիխ




Գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ, գեղագետ, պատմաբան Ֆրիդրիխ Շիլլերը գերմանական դասական գրականության հիմնադիրներից է,ռոմանտիզմի ներկայացուցիչ:

Ֆրիդրիխ Շիլլերը 1772 թ-ին ավարտել է Լյուդվիգսբուրգի լատինական դպրոցը, 1780 թ-ին՝ ռազմական ակադեմիան, որտեղ սովորել է նախ իրավաբանություն, ապա՝ բժշկություն: Որպես բժիշկ աշխատել է Շտուտգարդի գնդում: Ուսանողական տարիներին հրապուրվել է XVIII դարի վերջին Գերմանիայում հայտնի «Գրոհ և փոթորիկ» գրական շարժման, ֆրանսիական և անգլիական լուսավորիչ-փիլիսոփաների գաղափարներով: Նրա հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման վրա մեծապես ազդել են գերմանական հակաավատատիրական հրապարակախոսությունը և ամերիկյան ազատագրական շարժումները: