Արդյո՞ք մեղավոր է արենայում կանգնած ցուլը,երբ աչքերից մահվան հուր է թափվում: Մեղադրելի է արդյո՞ք նրա արաքը, երբ արյունն ու վիրավորված հպարտությունը աչքերում, նա նետվում է մարդկային խղճուկ կույտի վրա: Այն կույտի,որը րոպեներ առաջ հիանում էր իր ստորացմանն ուղղված քայլերից,իսկ հիմա փախչում է իր առջևից` խելակորույս վազքով: Այն կույտի,որն անասնական ցանկասիրությամբ հրճվում էր,երբ իրենց կամակատարը իր դիմաց թափահարում էր կարմիր պաստառը և որն էլ առաջինը հատուցեց իր կարծեցյալ համարձակության համար: