ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

19.03.2012

Գյուղը…


Գյուղը հանգիստ է՝ հանդարտ,անաղմուկ,
Մարդիկ բարի են՝ պարզ,արդարամիտ,
Դաշտերը այստեղ ծփում են հանց ծով
Սիրտդ լցվում է ռոմանտիկ հույզով:
Ուզում ես նետվել դեղնածուփ ծովը,
Դես ու դեն ընկնել ալիքների հետ,
Խաղալ հովի հետ,խառնվել հողմերին,
Նստել ծառերի ստվերում հոսող
Թաղվել անմոռաց հուշերի ծովում:
Ու երբ իրիկվա հովը կփչի
Մի խարույկ վառել տնամերձ այգում,
Ունկընդիր դառնալ տարեց հովվին
Ու լսել անվերջ ծիծաղը մարդկանց:
Լուսացնել այդպես գիշերն աղմկոտ
Ու ափսոսն ապրել անցած օրերի…


                                                                   ԱրԷ


նկարը՝ տեսարան Գառնի գյուղից

Комментариев нет:

Отправить комментарий