Ֆրիկը
միջնադարյան հայ բանաստեղծության ամենատաղանդավոր և ինքնատիպ դեմքերից է։ Ֆրիկի
կյանքի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները կցկտուր են ու հակասական։ Դրանք
հիմնականում ցրված են բանաստեղծի տաղերի մեջ, մասամբ էլ՝ կողմնակի աղբյուրներում։
Հենվելով այդ տեղեկությունների վրա, Ֆրիկով զբաղվող բանասերները տարբեր ու, հաճախ,
իրարամերժ եզրակացությունների են հանգել բանաստեղծի կենսագրության այս կամ այն
փաստի (անունը, ծննդավայրը, ծննդյան և մահվան թվականները, ծնողները, ընտանեկան
վիճակը, ստացած կրթությունը, սոցիալական դրությունը, աշխարհական կամ հոգևորական
լինելը և այլն) առթիվ։
