ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...
Показаны сообщения с ярлыком Գուննար Էկելյոֆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գուննար Էկելյոֆ. Показать все сообщения

29.10.2014

Գուննար Էկելյոֆ

Շվեդ մեծ բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, սկանդինավյան մոդեռնիզմի ականավոր գործիչ Գուննար Էկելյոֆը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 15-ին Ստոկհոլմում: Գուննարը ինը տարեկան էր, երբ կաթվածահարությունից մահանում է հայրը, ով բավականին հարուստ ու ճանաչված մարդ էր: Մոտ հինգ տարի հետո մայրը ամուսնանում է ուրիշի հետ, ինչի հետ չի համակերպվում արդեն պատանի Էկելյոֆը: Դրանից հետո նրան միշտ հետապնդել է աշխարհից մերժված լինելու և միայնության զգացումը: Այս ամենը` ինչպես խոստովանում է տարիներ անց պոետը, նախապայման է հանդիսանում նրա հոգևոր կյանքի ձևավորման համար: Արդեն երիտասարդ տարիքում սկսում է հետաքրքրվել արևելյան մշակույթով ու թաքնագիտությամբ, որն ավելի է խորանում,երբ սկսում է ուսումնասիրել միջնադարյան միստիկ-բանաստեղծ, սուֆիստ Իբն ալ-Արաբիի ստեղծագործությունները: