Արևն
արնագույն կախվել է օդում,
Անշարժ լռությամբ օծված է օրը,
Զանգերն են միայն պայթում երկնքում՝
Սփռում ձայները լռության վրա:
Խոնարհված գմբեթը գուժում է ՄԱՀԸ,
Որը մեծագույն պարգև է թվում,
Զի խենթ են օրերն ապառաժակերտ,
Որ պատնեշել են հոգին ՊՈԵՏԻ:
Ու ճաղերն անգամ,փայլով կուրացնող
Քեզ հիշեցնում են ՄԵՂՔԸ առաջին …
Խաբված է հոգիդ…
Պայթում են զանգերը…
Զուր են ջանքերդ,
Քավարանն արդեն փակել է դուռը…
ԱրԷ
Комментариев нет:
Отправить комментарий