Նահապետ Քուչակն ապրել և ստեղծագործել է XVI դարում, Վանի մոտ գտնվող Խառակոնիս գյուղում,
որտեղ և գտնվում է նրա գերեզմանը:
Նա ունեցել է վարպետ աշուղի (գուսանի)
համբավ, որ երկար ժամանակ պահպանվել է Վասպուրականի և հարևան գավառների
հայ ազգաբնակչության հիշողության մեջ: Քուչակի անունով ձեռագրերում պահպանվել
են մեկ տասնյակի հասնող աշուղական երգեր: Սրանք, որ իրենց վրա կրում են աշուղական երգի բոլոր հատկանիշները,
թե՛ ծավալով ու տաղաչափությամբ, թե´ արտահայտման
ձևերով, բովանդակությամբ ու լեզվամտածողությամբ տարբեր են հայրեններից:
Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ
են, «հայ քնարերգության ամենասքանչելի մարգարիտները» (Վալերի Բրյուսով): Հայրենները
գեղեցիկի
կատարյալ ընկալմամբ, բանաստեղծական նուրբ զգացողությամբ տալիս են միջնադարյան հայ կյանքին, մարդկային ամենատարբեր հարաբերություններին, հոգեկան ապրումներին բնորոշ պատկերներ: Հայրեններում ևս սերը բարձր է դասվում բոլոր զգացմունքներից: Այն դիտվում է որպես մարդու գոյության անհրաժեշտ նախապայման, ուստի և դրվատվում են փոխադարձ ու անբաժան սիրո, անմնացորդ նվիրվածության, սիրած անձնավորությանը թանկ զոհաբերությունների գնով երջանկություն պարգևելու գաղափարներ: Ընթերցելով հայրենները՝ հաղորդակից ենք լինում սիրո հրճվանքն ու տառապանքը, խանդն ու կարոտը, սիրահարների գժտությունն ու հաշտությունը պատկերող վիճակների: Հայրենները հաստատում են աշխարհիկ ոգու հաղթանակը հայ բանաստեղծության մեջ:
կատարյալ ընկալմամբ, բանաստեղծական նուրբ զգացողությամբ տալիս են միջնադարյան հայ կյանքին, մարդկային ամենատարբեր հարաբերություններին, հոգեկան ապրումներին բնորոշ պատկերներ: Հայրեններում ևս սերը բարձր է դասվում բոլոր զգացմունքներից: Այն դիտվում է որպես մարդու գոյության անհրաժեշտ նախապայման, ուստի և դրվատվում են փոխադարձ ու անբաժան սիրո, անմնացորդ նվիրվածության, սիրած անձնավորությանը թանկ զոհաբերությունների գնով երջանկություն պարգևելու գաղափարներ: Ընթերցելով հայրենները՝ հաղորդակից ենք լինում սիրո հրճվանքն ու տառապանքը, խանդն ու կարոտը, սիրահարների գժտությունն ու հաշտությունը պատկերող վիճակների: Հայրենները հաստատում են աշխարհիկ ոգու հաղթանակը հայ բանաստեղծության մեջ:
Նահապետ
Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ
աշուղական
երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով:
Պանդխտության հայրեններն
ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում
են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը: Այս թեման հաճախ միահյուսվում է սիրո երգին: Նման դեպքերում
արտացոլվում են սիրած էակի նկատմամբ երիտասարդ
պանդուխտի ունեցած կարոտը, բաժանման
վիշտն ու սիրո դրաման: Որոշ հայրեններ
զարգացնում են հայրենասիրական տրամադրություններ` արտահայտելով հարազատ հող ու ջրի, հայրենի բնաշխարհի նկատմամբ
անսահման սեր, կարոտ ու նվիրվածություն:
Միջնադարի հայ բանաստեղծության ինքնատիպ
էջերից են հայրենները: Դրանք հիմնականում սիրային,
պանդխտության և խոհախրատական թեմաներով
հորինված տաղիկներ
են՝ սովորաբար
կազմված 15-վանկանի չորս տողերից կամ 7 և 8-վանկանի ութ կիսատողերից: Հայրենների
ընդհանուր քանակը հասնում է մոտ 500-ի:
XV-XVII դարերում գրված որոշ ձեոագիր մատյաններում խոհախրատական
և պանդխտության
հայրենների մի մեծ շարքի հեղինակ է նշվում XIII դարի նշանավոր բանաստեղծ
Հովհաննես Պլուզ Երզնկացին: Բայց սիրային հայրենները,
ինչպես նաև պանդխտության հայրենների
մեծ մասը, հին ձեռագրերում
հանդիպում են առանց հեղինակային
անվան: Այդ տաղերը XIII-XVII դարերում
տարբեր տաղասացների
և գուսանների
ստեղծած երգերն են, որոնք կատարվել են հարսանիքների, ուխտագնացությունների, խնջույքների,
ժողովրդական այլ տոների ու հանդեսների ժամանակ՝
մոռացության մատնելով
հորինողների անունները:
Այսպիսի բանավոր լայն գործածության
հետևանքով հայրենները,
երբ ենթարկվել
են նաև որոշ փոփոխությունների, զանազան տարբերակներով ձեոագիր ժողովածուներում գրառվել են իբրև անհեղինակ
գործեր: 1882 թվականից
սկսած որոշ հրատարակիչներ ու գրականագետներ հայրենների
հեղինակ են ճանաչում նաև Նահապետ Քուչակին:
Սիրո հայրեններ
(հատված)
Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք
ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:
Յայդ լեռնեդ ի վայր գայի, կանչեցի,
թե` «Յու՞ր կա կանանչե:
Մեկիկ մ՚ այլ ինձ զայն ասաց. «Սար ու ձոր ամենն է կանանչ.
Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.
Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչե:
Քան զսերն այլ քաղցրիկ պտուղ ի աշխարհս չավտամ թե լինի.
Շաքարն նշով շաղված` մոտ ի սերն է դառն ու լեղի.
Զհամն ալ առի ես այլ, սիրո տեր եղա հետ քեզի:
Սերդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի:
Ու՞ր էիր, ուսկի՞ց եկիր, անծանոթ, ըզիս սիրեցիր.
Կրակն ի թեզնիքդ ուն՚ իր, ի ծոցիկս ի վար թափեցիր.
Քո սերդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր.
Դարձար զան հալխա արիր ՚ ւ իմ սրտիս ականջն անցուցիր:
Քու սերն իմ սրտիս միջին հանց մտեր, զետ ոսկի բևեռ.
Գնացեր է սրտիկս ի ներս, փառչին եղեր կեռումեռ.
Քու սերդ իմ սրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ:
Ու՞ր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ՚ ւ ի հոգիս մտար, չես ի տար պահիկ մի դադար.
Սրտիս մեջն ի ժուռ եկար ՚ ւ ելնելու ճարակ չի գտար.
Զարկիր ի գլխուս վերա ՚ ւ աչերուս ի վար թափեցար
Комментариев нет:
Отправить комментарий