դուրս է պրծնում Խիղճը տրորված,
ցնցոտիավո՛ր,կեղտո՛տ,անլվա՛,
մաքառումների բովում թրծված,
չգիտես որտեղ ուսում ստացած,
չգիտես` թե ի՞ նչ առաքելությամբ,
փնտրում է այն անհաղթ մարմինը,
որին տապալել դեռ չի հաջողել:
Փնտրու՜մ է,գտնու՛մ,ներս է սողոսկում
իր Խղճանյութով օծում թշվառին,
արյունն է քամում անգույն գարշելին,
որ նվեր տանի աննյութ արարչին.
Նաև հագուրդ տա ինքն իր կրքերին,
Որ կործանման են տանում աշխարհին,
Որ չեն կշտանում արյան գետերից…
Տանջու՛մ է,տանջում է այնքա՛ն,որ չես դիմանում
Ու հասնում է Ինքնադատաստանը`շղարշով ծածկված,
պայթու՛մ է սիրտդ,զարկում ուղեղիդ
ձուլվում են խիղճն ու հոգիդ միատեղ
կաղապարվում է գիտակցությունդ,
գահավիժում ցած`դեպի գեհենը…
ԱրԷ
նկարը՝ Է. Մունկի
նկարը՝ Է. Մունկի
Комментариев нет:
Отправить комментарий