Երբ
դողում
է
ՏԻԵԶԵՐՔԸ`
զարմանում են մարդիկ մի պահ,
թե` ինչու՞ է այդքան դաժան,
այս խռովքը երկարամյա:
Երկրագունդն է շարունակում
իր սլացքը արևի շուրջ,
կանխորոշված ուղեծրով
մեր կյանքն էլ է առաջ գնում:
Տեղում դոփող անուրջներում
մենք փորձում ենք հասնել Լույսին,
այնինչ կյանքի միգամածում
մեզ խավարն է շրջապատում:
ԱրԷ
Комментариев нет:
Отправить комментарий