կամ մի ստվեր ուրվականի
չի հեռանում հոգուս միջից
դաժան պատկերն արնածարավ խեղկատակի:
Կյանքս կարծես պատված լինի
սուրճի կեղտոտ,սև մրուրով,
ուր դաջվածքներ ասես լինեն
քայլող մարդիկ` կյանքի բեմի:
Խռովել է ՄԱՀՆ ինձանից`
չի մոտենում,բայց չի վանում,
սպասումի մեջ դանդաղ սպանում`
գործած մեղքերս ժամ-ժամ քավում...
Հերթը գուցե հասնի և քեզ` ի՛մ բարեկամ,
դու չզղջաս պայքար ապրած կյանքիդ համար
շատ կուզեի ապրել կյանքս
այնպես,ինչպես ապրել ես դու...
ԱրԷ
նկարը` Ե.Քոչար
Комментариев нет:
Отправить комментарий