ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

15.06.2013

Անգլիացի նորարարը՝ Ջեֆրի Չոսեր

Անգլիական գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Ջեֆրի Չոսերն է  (1340-1400):
10 տարեկանում Չոսերը ընդունվում է պալատ` որպես մանկլավիկ և նրա հետագա կյանքը ընթանում է պալատային միջավայրում: Մասնակցել է 1337-1453-ի հարյուրամյա պատերազմին, գերի է ընկել և ազատվել է փրկագնով, եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, վերադարձել է Լոնդոն, վարել է տարբեր պաշտոններ: Եղել է մաքսատան վերակացու, Թեմզայի կամուրջների հսկիչը:Կյանքի վերջում,երբ նա գրեթե կորցրել էր ամեն ինչ և պարտքեր ուներ, գրում է <<Բողոք դատարկ դրամապանակին>> գիրքը: Նա միշտ իր մոտ ուներ լատինալեզու հեղինակ Բոեցիայի << Սփոփանք փիլիսոփայությամբ>> գիրքը:

16.03.2013

Մխիթար Գոշ


Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա: Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ: Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետություններ՝Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ: Մխիթար Գոշն իր մտավոր գործունեությանբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը:
Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում XIII դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Գոշը ծնվել է XIIդ.. մոտ 20-ական թվականներին հայկական Գանձակ քաղաքում: Տեղում կրթություն ստանալուց հետո նա աշակերտել է Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ նրանից ստանալով վարդապետական աստիճան: Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։

23.01.2013

Կաթոլիկ, մուսուլման և ուղղափառ`Ֆեոդոր Էմին

Ռուս նշանավոր գրականագետ ու լրագրող Ֆեոդոր Ալեքսանդրի Էմինը ծնվել է 1735 թ.-ին, Լեհաստանում: Նրա կյանքի ու գործունեության մասին շատ քիչ բան է հայտնի թե` հայ ընթերցողին և թե` նրա հայրենակիցներին: Մինչև այժմ հակասական են կարծիքները նրա կենսագրության և ազգային պատկանելիության մասին: Նախնական կրթությունը ստացել է տանը, կամ ճիզվիտական դպրոցում: Կրոնական պատկանելիությունը` սկզբում եղել է կաթոլիկ,հետո ընդունել մահմեդականություն, ապա մկրտվել է ռուս ուղափառ եկեղեցում: Վարել է շատ անհանգիստ,արկածախնդիր կյանք ու գրեթե միշտ ճանապարհորդել է: Տիրապետել է 6-ից 9 լեզուների: Ժամանակի ընթացքում ձեռք է բերել հանրագիտական գիտելիքներ: Թուրքիայում ճանապարհորդելիս նրա հետ ինչ-որ խորհրդավոր դեպք է պատահում, որը նա բծախնդրորեն փորձել է թաքցնել ողջ կյանքում և որը հարկադրել է նրան ընդունել մուսուլմանություն և նույնիսկ որոշ ժամանակ ծառայել թուրքական ենիչերիների բանակում:

18.01.2013

Նահապետ Քուչակ


Նահապետ Քուչակն ապրել և ստեղծագործել է XVI դարում, Վանի մոտ գտնվող Խառակոնիս գյուղում, որտեղ և գտնվում է նրա գերեզմանը: Նա ունեցել է վարպետ աշուղի (գուսանի) համբավ, որ երկար ժամանակ պահպանվել է Վասպուրականի և հարևան գավառների հայ ազգաբնակչության հիշողության մեջ: Քուչակի անունով ձեռագրերում պահպանվել են մեկ տասնյակի հասնող աշուղական երգեր: Սրանք, որ իրենց վրա կրում են աշուղական երգի բոլոր հատկանիշները, թե՛ ծավալով ու տաղաչափությամբ, թե´ արտահայտման ձևերով, բովանդակությամբ ու լեզվամտածողությամբ տարբեր են հայրեններից:
Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «հայ քնարերգության ամենասքանչելի մարգարիտները» (Վալերի Բրյուսով): Հայրենները գեղեցիկի

31.12.2012

Շնորհավոր Ամանոր


Սիրելի՛ հայրենակիցներ, հայրենիքում ու նրա սահմաններից դուրս գտնվող իմ ազգակիցներ: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, ցանկանում եմ ձեզ բոլորիդ անսահման եռանդ, վճռականություն ու բազում հաջողություններ: Սփյուռքի մեր հայրենակիցներին կցանկանամ ավելացնել ևս մեկ բան` շուտափույթ հանդիպում մայր հայրենիքում,որտեղ

26.12.2012

Աշխարհահռչակ ռուս արձակագիրը` Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի:


Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում: 1837 թվականին ընդունվել է զինվորական ուսումնական հաստատություն: 1843 թվականին նրան ընդունում են Ինժեներական կորպուս, որտեղ ծառայում է մեկ տարի, այնուհետև հրաժարվում զինվորական կարիերայից և իրեն նվիրում գրականությանը:Առաջին իսկ`«Խեղճ մարդիկ» (1846) վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը:
Դոստոևսկին ուտոպիստ-սոցիալիստների գաղափարների հետևորդ էր, որի համար 1849-ին ձերբակալվել է ու դատապարտվել մահվան: Հետագայում, սակայն, դատավճիռը փոխարինվել է չորս տարվա Սիբիր աքսորով, որտեղ գրել է «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը (1861-62):
 1859 թվականին գրողն իրավունք է ստանում վերադառնալ Տվեր, այնուհետև Պետերբուրգ: Աքսորից հետո Դոստոևսկին գրում է «Նոթեր մեռյալ տնից»:

13.10.2012

Հայ գրողներ. Ֆրիկ


Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծության ամենատաղանդավոր և ինքնատիպ դեմքերից է։ Ֆրիկի կյանքի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները կցկտուր են ու հակասական։ Դրանք հիմնականում ցրված են բանաստեղծի տաղերի մեջ, մասամբ էլ՝ կողմնակի աղբյուրներում։ Հենվելով այդ տեղեկությունների վրա, Ֆրիկով զբաղվող բանասերները տարբեր ու, հաճախ, իրարամերժ եզրակացությունների են հանգել բանաստեղծի կենսագրության այս կամ այն փաստի (անունը, ծննդավայրը, ծննդյան և մահվան թվականները, ծնողները, ընտանեկան վիճակը, ստացած կրթությունը, սոցիալական դրությունը, աշխարհական կամ հոգևորական լինելը և այլն) առթիվ։