1758 թ. ուղևորվում է Լոնդոն, որտեղ որոշ ժամանակ ապրում է Մուհամեդ Էմին անուն ազգանունով: Պատահաբար հանդիպելով Լոնդոնում Ռուսաստանի դեսպան, իշխան Ա.Գոլիցինին, պատմում է իր արկածների մասին և ցանկություն հայտնում ընդունելու ուղղափառություն: Մկրտությունը տեղի է ունենում Գոլիցինների իշխանական մատուռում, որի ժամանակ ստանում է Ֆեոդոր անունը և Էմին ազգանունը:
1761թ.-ին վերջնականապես հաստատվում է Ռուսաստանում, ապրում է Պետերբուրգում, որտեղ աշխատում է որպես թարգմանիչ և ուսուցիչ: Նա նաև գրում, թարգմանում և հրատարակում է արկածային վեպեր: 17632.-ից հրատարակել է` «Կամբերայի և Արսենի անպարտելի հավերժությունը», «Էռնեստի և Դորավրի նամակները» «Ֆեմիստոկոլի ճանապարհորդությունը», «Անկայուն ճակատագիր, կամ արկածային Միրոմանդա» վեպերը: Դրանցից թերևս ամենահայտնին «Էռնեստի և Դորավրի նամակները» նամակագրական վեպն է: 1764թ.-ին տպագրում է նաև «Վարձատրվող հավերժություն, կամ Լիզայի և Սարմանդի արկածները», «Բարոյաուսուցողական առակներ» և 1768-69թթ «Ռուսական պատմությունը սկսած ռուս տիրակալների կյանքից»: 1769 թ.-ին հրատարակում է «Դժոխային փոստ» երգիծական ամսագիրը, որը շատ նման էր հայտնի մանկավարժ Նիկոլայ Նովիկովի «Բզզոց» ամսագրին: Արձակի համեմատ բանաստեղծությունները շատ քիչ տեղ են զբաղեցնում Էմինի գրական ժառանգությունում: Գրական ասպարեզը թողել է «Փրկության ճանապարհ» հոգևոր բովանդակությամբ գրքով, որը երկար ժամանակ հայտնի էր հոգևորականների շրջանում:
Նրա որդին ևս շարունակեց հոր ճանապարհը: Նա ռուս ճանաչված գրող Նիկոլայ Ֆեոդորի Էմինն էր:
Ֆեոդոր Էմինը մահացել է մոտավորապես 1770 թ.-ին 35 տարեկան հասակում:
Комментариев нет:
Отправить комментарий