…
Իզուր
ես ուզում սիրտդ թաքցնել
Միևնույն
է նա մի օր կգոռա:
Ինչքան
էլ փորձես բերանը փակել
Միևնույն
է՝ նա անձայն կգոռա…
…
Դու
աշխարհ ես՝ աշխարհի մեջ,
Ծաղկուն
պարտեզ՝Շամիրամի այգիներում:
Դու
երկիր ես՝ օտար երկրում
Ուր
պանդուխտն է ապրում քեզնով…
…
Կարոտ
իմ սիրտը՝ պապակ հողի պես,
Միշտ
քեզ է տենչում՝ զուլալ ջրի տեղ:
Քեզ
չտեսնելով ճաքում,փշրվում,
Բայց
դեռ քո սիրով՝ ապրում,դիմանում…
ԱրԷ
Комментариев нет:
Отправить комментарий