ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

15.06.2013

Անգլիացի նորարարը՝ Ջեֆրի Չոսեր

Անգլիական գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Ջեֆրի Չոսերն է  (1340-1400):
10 տարեկանում Չոսերը ընդունվում է պալատ` որպես մանկլավիկ և նրա հետագա կյանքը ընթանում է պալատային միջավայրում: Մասնակցել է 1337-1453-ի հարյուրամյա պատերազմին, գերի է ընկել և ազատվել է փրկագնով, եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, վերադարձել է Լոնդոն, վարել է տարբեր պաշտոններ: Եղել է մաքսատան վերակացու, Թեմզայի կամուրջների հսկիչը:Կյանքի վերջում,երբ նա գրեթե կորցրել էր ամեն ինչ և պարտքեր ուներ, գրում է <<Բողոք դատարկ դրամապանակին>> գիրքը: Նա միշտ իր մոտ ուներ լատինալեզու հեղինակ Բոեցիայի << Սփոփանք փիլիսոփայությամբ>> գիրքը:

Չոսերը անգլիական գրականության մեջ նորարար է: Չոսերը հակառակ ընդունված լատիներենի,գրել է անգլերեն լեզվով: Նա հիմք է դրել անգլիական ռեալիզմին: Ծնվել է Լոնդոնում` հարուստ զինավաճառի ընտանիքում:
Իր ստեղծագործական առաջին շրջանում նա գրել է այլաբանություններ, կատարել է թարգմանություններ:Երկու անգամ լինելով Իտալիայում՝ ծանոթացել է իտալական Ռենեսանսի ներկայացուցիչներ Բոկկաչոյի և Պետրարկայի գործերին և մի շարք ստեղծագործութուններ է վերցրել և ընդօրինակել` մնալով ինքնատիպ:Նրա առաջին շրջանի ստեղծագործության մեջ հանրահայտ է <<Տրոյիլ և Քրիեզելդա>> պոեմը, որը պատկերում է մարդկային ճշմարիտ զգացմունքները և լավագույնն է: Թեման ողբերգական է:

Համաանգլիական գրական լեզվով առաջին հուշարձաններից են 1380-ականների վերջերին սկսված և անավարտ մնացած «Քենտրբերյան պատմվածքներ»-ը, որ հատկանշում են Չոսերի ստեղծագործության երրորդ` անգլիական փուլը: Այս գիրքը, որ ամփոփում է քսանից ավելի չափածո պատմվածք և նույնքան կապող ինտերմեդիաներ, ներկայացնում է իր ժամանակի Անգլիան:Այստեղ ներկայացված են անգլիական հասարակության բոլոր խավերը, բացի ազնվականությունը և եկեղեցական բարձր խավը:

Չոսերը թաղված է Վեստմինստերյան Աբբայությունում, որտեղ նրա գերեզմանով սկիզբ է դրվում բանաստեղծների համար անկյունին:

2 комментария: