ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

31.12.2012

Շնորհավոր Ամանոր


Սիրելի՛ հայրենակիցներ, հայրենիքում ու նրա սահմաններից դուրս գտնվող իմ ազգակիցներ: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, ցանկանում եմ ձեզ բոլորիդ անսահման եռանդ, վճռականություն ու բազում հաջողություններ: Սփյուռքի մեր հայրենակիցներին կցանկանամ ավելացնել ևս մեկ բան` շուտափույթ հանդիպում մայր հայրենիքում,որտեղ
միասնաբար պիտի կռենք մեր հաղթանակների ապագան: Անցյալում թողնենք բոլոր անհաջողությունները ու օձի իմաստության ներքո փորձենք հասնել ավելիին,կրկնապատկվենք ու եռապատկվենք ի հեճուկս հակառակորդի: Ամենամեծ շնորհավորանքս առաջին գծում գտնվող և մեր բոլորի հանգիստն ապահովող զինվորներին պիտի ուղղեմ: Տղե՛ք, հիշե՛ք, մենք սպասում ենք ձեզ, մեր ապագան ու հույս կապում ենք ձեր հետ ու մեզ դուք շատ եք պետք: Ամեն նոր սերունդ  իր պարտքն է տալիս հայրենիքին ու ամեն եկող սերունդ մի նոր ավելացված բան է պահանջելու մեզանից: Դրա համար պիտի զգուշություն մաղթեմ ձեզ: Թշնամին նենգ է, իսկ նենգը միայն դարանել գիտի,  դիմացեք ու զգուշացեք բայցև չընկրկեք ու չվախենաք:
 Շնորհավոր տոնդ Հայրենի երկիր, մի բուռ մնացած ու առանց Մասիս Հայաստան աշխարհ:Թեկուզ երկատված,բայց այնքա՜ն քաղցր. Գիտե՜մ, կարոտով ես նայում Արաքսից այն կողմ, դեպի ավերակ երկիրը Հայոց: Կգան օրերը, երբ այնտեղ նորից հայի շինարար ձեռքը կհասնի, ու նորից երգեր կլսվեն հունձի, ոչի՛նչ, դիմացի՛ր, մենք էլ անհամբեր սպասում ենք քեզ պես, սպասում ենք իրական Հայոց Նոր տարվան…


ԱրԷ

Комментариев нет:

Отправить комментарий