ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

26.12.2012

Աշխարհահռչակ ռուս արձակագիրը` Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի:


Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում: 1837 թվականին ընդունվել է զինվորական ուսումնական հաստատություն: 1843 թվականին նրան ընդունում են Ինժեներական կորպուս, որտեղ ծառայում է մեկ տարի, այնուհետև հրաժարվում զինվորական կարիերայից և իրեն նվիրում գրականությանը:Առաջին իսկ`«Խեղճ մարդիկ» (1846) վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը:
Դոստոևսկին ուտոպիստ-սոցիալիստների գաղափարների հետևորդ էր, որի համար 1849-ին ձերբակալվել է ու դատապարտվել մահվան: Հետագայում, սակայն, դատավճիռը փոխարինվել է չորս տարվա Սիբիր աքսորով, որտեղ գրել է «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը (1861-62):
 1859 թվականին գրողն իրավունք է ստանում վերադառնալ Տվեր, այնուհետև Պետերբուրգ: Աքսորից հետո Դոստոևսկին գրում է «Նոթեր մեռյալ տնից»:
1860-70-ական թվականներին գրական հանճարի ամենաբեղուն շրջանն էր, նա գրում է այսպես կոչված «մեծ վեպերը»` «Ոճիր և պատիժ» (1866), «Ապուշը» (1868), «Դևեր» (1871 - 1872) և «Կարամազով եղբայրներ» (1879 - 1880): 1862-63-ին ճանապարհորդել է Եվրոպայում: Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ` միապետի և եկեղեցու ներքո: Այս տեսակետից արծարծել է «Ձմեռային նոթեր ամառային տպավորությունների մասին» (1863), «Գրառումներ ընդհատակից» (1864) գործերում:
Դոստոևսկու ստեղծագործությունների հիմքում ընկած փիլիսոփայական, քաղաքական, հոգեբանական, բարոյական խնդիրները խիստ շաղկապված են միմյանց և արտացոլում են իրականությունը («Ոճիր և պատիժ», 1866, «Ապուշը», 1868, «Դևեր», 1871-72, «Դեռահասը», 1879-80, «Կարամազով եղբայրներ», 1879-80): Ստեղծել է հակասական, խռովարար և աներևակայելիորեն բարի կերպարներ, որոնցից են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշխան Միշկինը, Ռագոժինը («Ապուշը»), Իվան և Ալյոշա Կարամազովները («Կարամազով եղբայրներ»):
1881 թվականի սկզբներին Դոստոևսկու մոտ սրանում է թոքերի բորբոքումը:
Մահից առաջ նա կնոջը խնդրում է իր համար Աստվածաշունչ կարդալ: «Հիսուսը պատասխանեց նրան: Մի' պահիր ինձ, քանզի այսպես է վերապահված մեզ իրագործել մեծ ճշմարտությունը…»: «Լսում ես, մի' պահիր ինձ: Ես կմեռնեմ։ Հիշի'ր, Անյա, ես միշտ ջերմագին սիրել եմ քեզ և երբեք չեմ դավաճանել քեզ` նույնիսկ մտովի»,- վերջին բառերն է կնոջն ասում Դոստոևսկին:

Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` նաև հայ հոգեբանական արձակի վրա:

Նրա գաղափարագեղագիտական հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգ, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ:
Դոստոևսկու երկերը թարգմանվել են հայերեն, հայ թատրոնում բեմադրվել են նրա գործերը:

1 комментарий:

  1. Ազատություն: Ի՞նչ ազատություն: Միատեսակ ազատություն, բոլորին անելու այն, ինչ հնարավոր է անել օրենքի սահմաններում: Ե՞րբ է հնարավոր անել այն, ինչ ուզում ես: Երբ միլիոն ունես: Իսկ ազատությունը յուրաքանչյուրին միլիոն տալի՞ս է: Ոչ: Ի՞նչ է մարդն առանց միլիոնի: Առանց միլիոնի մարդը նա չէ, որն անում է այն, ինչ ուզում է այլ նա, որի հետ անում են այն ամենը, ինչ կամենում են:

    ОтветитьУдалить