ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

27.08.2012

Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման




Գերմանացի արձակագիր, կոմպոզիտոր, նկարիչ: 19-րդ դարի գերմանական գրականության ամենանշանավոր դեմքերից է. նա պատկանում է, այսպես կոչված, ուշ շրջանի ռոմանտիզմի դպրոցին, և նրա ստեղծագործությանը հատուկ է այն ներքին խոր երկվությունը, որով համակված է այդ դպրոցի ստեղծած ամբողջ գրականությունը:


Ծնվել է Քյոնիգսբերգում, իրավաբանի ընտանիքում: Ծնողների ամուսնալուծության պատճառով մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է մոր ծնողների մոտ:1792-1977-ին Հոֆմանն ուսանում է Քյոնիգսբերգի համալսարանում, որտեղ ուսումնասիրում է իրավունքի պատմություն, փիլիսոփայություն, երաժշտություն ու արվեստի պատմություն, իսկ համալսարանն ավարտելուց հետո մեկնում է Բեռլին և իրավաբանական աշխատանքի անցնում Կայսերական դատարանում:



Հոֆմանի անհանգիստ ու անապահով կյանքը, տարօրինակ խառնվածքը, որը երբեմն հասցնում էր մտքի մթագնման, և արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունները նրան պարզապես խանգարում են տևականորեն որևէ վայրում բնակություն հաստատել և մի հիմնական աշխատանքով զբաղվել: Ապրել է Գլոգաուում, Բեռլինում, Պոզնանում, Պրահայում, Վարշավայում, Լայպցիգում, Դրեզդենում և վերջում նորից Բեռլինում, որտեղ և կնքել է իր մահկանացուն:


Հոֆմանը ստեղծագործական կարճ կյանք է ունեցել, բայց մեծ ժառանգություն է թողել հայրենի գրականությանը: «Ոսկե կճուճ», «Վարպետ լուն», «Սատանայի էլիքսիր», «Սրապիոն եղբայրներ» և բազմաթիվ այլ նորավեպեր և վեպեր այսօր էլ չեն կորցրել իրենց գեղարվեստական հմայքը:

Комментариев нет:

Отправить комментарий