ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

15.07.2012

Ցլամարտ

Արդյո՞ք մեղավոր է արենայում կանգնած ցուլը,երբ աչքերից մահվան հուր է թափվում: Մեղադրելի է արդյո՞ք նրա արաքը, երբ արյունն ու վիրավորված հպարտությունը աչքերում, նա նետվում է մարդկային խղճուկ կույտի վրա: Այն կույտի,որը րոպեներ առաջ հիանում էր իր ստորացմանն ուղղված քայլերից,իսկ հիմա փախչում է իր առջևից` խելակորույս վազքով: Այն կույտի,որն անասնական ցանկասիրությամբ հրճվում էր,երբ իրենց կամակատարը իր դիմաց թափահարում էր կարմիր պաստառը և որն էլ առաջինը հատուցեց իր կարծեցյալ համարձակության համար:
Անասնական ցանկասիրության այսպիսի դրսևորում մի էակի կողմից,որն իրեն հռչակել է ամենագիտակիցը ողջ հողագնդում, սահմանել վարվելակերպի նորմեր ու իրեն էլ համարում է քաղաքակիրթ ու զարգացած: Սա՞ է քաղաքակրթությունդ, սա՞ է զարգացածությանդ աստիճանը ո՞վ մարդ արարած: Սրանո՞վ պիտի ներկայանաս որպես գիտակիցը ողջ բնության մեջ: Դ՛ու,որ մերժում ես ստրկությունը, խոշտանգումը,ուժի կիրառումը,որպես իրավունքի դրսևորում,բայց կիրառում ես` քեզ ձեռնտու դեպքերում: Դու նույնիսկ քո տեսակն ես կիսել տարբեր խմբերի ու ընդհանուրին պարտադրելով <<մարդկային>> նորմերդ` ստրկացրել ես. դ՛ու,որ փոքրամասնություն ես ներկայացնում քո տեսակի մեջ: Միթե՞ կարծում ես անպարտելի ես: Չե՞ս մտածել երբևէ,որ մի օր ընդվզելու է քո առաջ նրանց բոլորի կամքը ու մերժելու է գոյությունդ: Այո՛ դու նմանվելու ես ցլի առջևից փախչող այն հիմարին,որը կարծում էր թե իր ետևից աննպատակ ու կատաղած կենդանին է: Իրականում կենդանու մեջ արթնացել էր գիտակցությունը ու մերժել ձեր առաջ ծնկի գալու ապագան: Այժմ նա էր ծնկի բերում ձեզ իր հզոր ուժի կիրառմամբ,տրորում ու սպանում: Քանի՞ այսպիսի կենդանի պիտի մոլեգնի,որ դուք գիտակցեք ձեր տկարությունը,քանի-քանիսը պիտի կնքեն իրենց անփառունակ վախճանը նրա ոտքերի տակ,մինչև արթնանա ձեր գիտակցությունը: Քանի ազգեր պիտի օրինակ վերցնեն այս կենդանուց ու ոտքի ելնեն` շղթաները փշրելու վճռականությամբ: Ուշքի եկ ո՛վ մարդ, արթնացիր թմբիրից,թոթափիր մեղքերդ ու ապրիր քեզ վայել կյանքով: Ի վերջո դու ստիպված ես լինելու խոնարհվել ԽԻԶԱԽՆԵՐԻ առաջ:

Комментариев нет:

Отправить комментарий