ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

02.04.2012

Վերջաբան



Ինչպես յուրաքանչյուր սկիզբ ունի իր վերջը,այնպես էլ իմ համացանցային դեգերումները մոտեցան իրենց վերջաբանին: Երկար ու մտախոհ մի գիշերն ինձ ցույց տվեց ճանապարհը,իսկ ամեն ինչ սկսվեց մի անսպասելի երկխոսությունից…
Ապրածս տարիները ինձ զերծ են պահել գողանալու մոլուցքից,երբեք աչք չեմ տնկել ուրիշի ունեցվածքին,բայց արի ու տես, որ  մարդիկ կարողանում են երևակայությունը իրականության տեղ մատուցել… Միակ ցավալին այն է,երբ իրենց ստով գժտեցնում են դեռևս իրար անծանոթ երկու երիտասարդ ստեղծագործողի, որոնցից մեկը՝ տվյալ դեպքում՝ ես, մյուսին հարգում է, որպես կայացած գրողի ու ապագայի ստեղծագործողի: Երբ երկու մարդ,գտնվելով իրարից հեռու,իրենց ստեղծագործության մեջ միևնույն բառն են օգտագործում,կամ գրում են միևնույն թեմայի շուրջ,դա դեռ բավարար չի մեկին մեղադրելու գրագողության մեջ (ավելի շուտ իրենց պառակտող խոսքը պարարտ հողի մեջ ցանելու երրորդ անձի  ներկայացումը)… Ամեն դեպքում,որքան էլ ցավալի է,բայց արդեն որոշեցի,որ իմ ստեղծագործությունները միայն ինձ պետք է պատկանեն և չպիտի երկպառակության առիթ դառնան,միայն նրա համար,որ երկուսիս գործերում առկա է նույն բառը…Ելնելով այս ամենից, ես այսուհետ երբեք չեմ հրապարակելու իմ ստեղծագործությունները ոչ իմ բլոգում և ոչ էլ այլ սոցիալական ցանցերում, քանի որ բազմիցս նշել եմ,որ ինձ գրող չեմ համարում ու հիմա գերադասում եմ կարդալ քան գրել…
Շնորհակալ եմ բոլոր իմ ընթերցողներից,կարճ ժամանակում ինձ հարազատ դարձած երիտասարդ գրողներին ու ընկերներին…հիմա ես ևս ձեր ընթերցողն եմ ու սպասում եմ նոր գործերի… Երբեք չընկրկեք,աշխատեք ավելի համառորեն ու արդյունքն իրեն սպասեցնել չի տա….

Հարգանքներով Ձեր ԱրԷ….

Комментариев нет:

Отправить комментарий