ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

01.04.2012

Անվերնագիր քառյակներ



Իզուր ես ուզում սիրտդ թաքցնել
Միևնույն է նա մի օր կգոռա:
Ինչքան էլ փորձես բերանը փակել
Միևնույն է՝ նա անձայն կգոռա…


Դու աշխարհ ես՝ աշխարհի մեջ,
Ծաղկուն պարտեզ՝Շամիրամի այգիներում:
Դու երկիր ես՝ օտար երկրում
Ուր պանդուխտն է ապրում քեզնով…


Կարոտ իմ սիրտը՝ պապակ հողի պես,
Միշտ քեզ է տենչում՝ զուլալ ջրի տեղ:
Քեզ չտեսնելով ճաքում,փշրվում,
Բայց դեռ քո սիրով՝ ապրում,դիմանում…




ԱրԷ

Комментариев нет:

Отправить комментарий