ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

26.03.2012

Զանգերը


Խփում են զանգերն ահասփյուռ ու դողածին,
Արևն արնագույն կախվել է օդում,
Անշարժ լռությամբ օծված է օրը,
Զանգերն են միայն պայթում երկնքում՝
Սփռում ձայները լռության վրա:
Խոնարհված գմբեթը գուժում է ՄԱՀԸ,
Որը մեծագույն պարգև է թվում,
Զի խենթ են օրերն ապառաժակերտ,
Որ պատնեշել են հոգին ՊՈԵՏԻ:
Ու ճաղերն անգամ,փայլով կուրացնող
Քեզ հիշեցնում են ՄԵՂՔԸ  առաջին
Խաբված է հոգիդ
Պայթում են զանգերը
Զուր են ջանքերդ,
Քավարանն արդեն փակել է դուռը

ԱրԷ

Комментариев нет:

Отправить комментарий