ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

21.03.2012

Վերադարձ


Անցյալի անխոս վկաներ,
Ես ձեզ վաղուց հյուր չեմ եկել,
Ես ձեր կարոտն առած ինձ հետ
Շրջել եմ բյուր ճանապարհներ:
Ու ձեր անխո՛ս
Եվ քարեղե՛ն,
Հպա՛րտ ու հե՛գ հայացքի դեմ
Կանգնել եմ ես, որպես որդին ձեր անառակ:
Գլուխս կախ,
Սիրտ կանգնեցնող ակնածանքով,
Հայցում եմ ձեր ներումն անխոս,
Որ քարեղեն հուշարձանի
Նախատինքով լի հայացքից,
Ես ետ դառնամ արդեն ներված՝
Գլուխս վեր,
Հպարտ ու վեհ…
                                                

                                    ԱրԷ

Комментариев нет:

Отправить комментарий