ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

27.05.2012

Հայ գրողներ. Գրիգոր Նարեկացի


Գրիգոր Նարեկացի. (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում 951 թվականին: (Ըստ Վաչե Նալբանդյանի Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է Ք.Ա. 945–950– միջև)։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։ Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, ոորտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու ձեռքի տակ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաև Անանիա Նարեկացին։)
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականիnն և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։
Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է` գրված 977թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով: Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։
Ըստ Նարեկացու` տղամարդու և կնոջ սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից: Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։
Նարեկացու գրչին է պատկանում նաև «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը հեղինակը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով: Գեղարվեստական արժեք են ներկայացնում նաև Նարեկացու «Ճառ ներբողի» և «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն» ներբողյանները` նվիրված Սուրբ Աստվածածնին:


hy.wikipedia.org



ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԹԵԱՆ

Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ

Հատված

Սրտիս դառնահեծ հառաչանքների
Վայն ու ողբաձայն աղաղակները
Վերընծայում եմ քեզ, ո~վ գաղնատես.
Եվ իմ սասանված մտքի ճենճերող
Իղձերի պտուղն ու բերքը դրած
Անձս տոչորող թախծի կրակին՝
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ:
Խակայն կնայես նրան, ո~վ գթա'ծ,
Ու կհոտոտես ավելի սիրով,
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ:
Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճըրեն, ոչ թե բարկությամբ:
Բանական զոհիս մտքի խոհածուփ սենյակի խորքից
Սրտիս անձկությամբ ելած կամավոր այս նվերը թող,
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո~վ հզո'ր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ,
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր
Ամբարշտացած Հակոբի ցեղի,
Որի դեմ բողոք գրեց Եսային
Կամ թե սաղմոսի առակորմ հիշված
Անիրավությունը Բաբելոնի,
Այլ ընդունելի թող լինի այն քեզ,
Ինչպես Սելովի խորանի անուշ խնկաբուրումը,
Դավթի նորակերտ խորանի՝ հանուն այն տպանակի,
Որն իր վերստին գերեդաձությամբ
Վերագտնումն է խորհրդանշում,
Ասես, նաև իմ կորուսյալ հոգու:

Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի,
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի,
Եվ չար ու բարի խորհուրդների ահա խմբված բազմությամբ,
Ապառազինված զենք ու սուսերով՝
Բախվում են իրար ոսողների պես,
Դարձնելով համակ ինձ մահվան գերի:

***

Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի,
Թող ամրապնդված հառնի վերստին
Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ:
Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի,
Թող որ քարերով այս, շնորհաձիր
Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ:
Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի,
Ամենակալիդ բարեհաճությամբ՝
Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն:
Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին,
Թող որ սրանով, աղոթելով քեզ,
Ստանա կյանքի հույս ու փրկություն:
Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ,
Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ:
Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝
Ընկղմված լինի խորքն անդունդների,
Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ:
Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի
Մեկը թալկացած լինի կարեվեր,
Թող որ զորանա նորից քեզ համար,
Միակ զորավի'գ, ապավինած քեզ:
Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու,
Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգնածության:
Եթե սարսուռը դիվային ջերմի
Խռովի մեկին տենդով մոլեկան,
Թող որ սթափվի այս նույն նշանով՝
Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին:
Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի
Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն
Շինվածքն հարվածի ալեբախությամբ,
Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ:

***
Բարեզարդեցիր խոսելու ձիրքով,
Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ,
Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ,
Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից,
Համադրեցին բանական ոգով,
Պճնեցիր գոյով անձնիշխանական:
Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման
Եվ խնամեցիր որպես ստեղծող:
Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ,
Ոռոգեցիր քո կենսատու ջրով,
Ավազաններիդ ցողով մաքրեցիր,
Արմատացրիր վտակով կենաց,
Կերակրեցիր հացովդ երկնային
Համարձակորեն նայի դեպի քեզ,
Պարածածկեցիր քո փառքի լույսով,
Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ,
Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ,
Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր,
Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս:
Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ,
Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ.
Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու.
Թմթագրեցիր լույսը աչքերիս,
Երբ որ հայացքս քեզ էի հառել.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր.
Թխորտակեցիր դաստակը բազկիս,
Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում.
Չկոտրատեցիր մատներս երբ ես
Շոշափում էի պատգամդ կենաց:
Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո'ր.
Չփշրտեցիր շարքն ատամներիս
Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի'.
Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր,
Ինչպես վարվեցիր իսրայելի հետ,
Երբ խոտորնակի քեզ հետևեցի.
Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ
Ինձ՝անարժանիս,քո պարերգության.
Ո'չ հանդերձներս գծուծ տեսնելով՝
Անօրինյալիս հանդիմանեցիր,
Ո'չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝
Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս:

Комментариев нет:

Отправить комментарий